CNN հեռուստաալիքի շոուի հաղորդավար ամերիկացի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը կընդգրկվի Ադրբեջանի անցանկալի անձանց ցուցակում՝ Շուշի այցելելու համար:
haqqin.az-ի հաղորմամբ՝ այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը:
Հոկտեմբերին Բուրդենը Շուշի է այցելել իր «Էնթոնի Բուրդեն. անհայտ վայրեր» հեռուստաշոուի հերթական թողարկումը նկարահանելու համար: Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում: