Հետազոտություն. Կրծքով կերակրելը երկու անգամ կրճատում է մանկական հանկարծամահության ռիսկը
Advertisement 1000 x 90

Հետազոտություն. Կրծքով կերակրելը երկու անգամ կրճատում է մանկական հանկարծամահության ռիսկը

Ամենաքիչը 2 ամիս կրծքով կերակրելը նվազեցնում է  մանկական հանկարծամահության  համախտանիշի ռիսկը երկու անգամ: Այդ մասին հաղորդում են Վիջինիայի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները:

Նրանք ուսումնասիրել են միջազգային 8 հետազոտությունների տվյալները, որոնցում ուսումնասիրվել էին  մանկական հանկարծամահության 2259 դեպք:  Վերահսկվող խմբում ընդգրկվել է ընդհանուր առմամբ 6894 երեխա:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ինչքան երկարատև են երեխային կրծքով կերակրել, այնքան ավելի ցածր է եղել հանկարծակի մահվան ռիսկը:

Գիտնականներն ընդգծում են, որ Մանկական հանկարծամահության համախտանիշի հավանականությունը նվազել է ոչ միայն բացառապես կրծքի կաթով կերակրման, այլ նաև խառը կերակրման դեպքում: Հենց այդ պատճառով մասնագետները համառորեն խորհուրդ են տալիս կանանց՝ երեխաներին կրծքով կերակրել, թեկուզ 2 ամսվա ընթացքում:

Նշենք, որ վերջին հետազոտություններըցույց են տալիս, որ կրծքով կերակրումն օգտակար է ոչ միայն երեխայի, այլ նաև կերակրող մոր համար:

Օրինակ՝ ավելի քան 4700 կորեացի կանանց մասնակցությամբ հետազոտությունները ցույց են տվել, որ կրծքով կերակրումը մորը պաշտապանում է մետաբոլիկ սինդրոմից՝ խախտումների համալիր, որ բարձրացնում է սրտի նոպայի, ինսուլտի ու դիաբետի ռիսկը:

med.news.am