Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է ներկայացրել
Advertisement 1000 x 90

Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է ներկայացրել

Բրիտանիայի պաշտպանության նախարարը, ով մի կին լրագրողի հանդեպ սեռական բռնություն գործադրելու պատճառով խիստ քննադատության էր ենթարկվել, չորեքշաբթի օրը հրաժարական ներկայացրեց:

Մայքըլ Ֆալքոնը երկուշաբթի օրը հաստատեց, որ 15 տարի առաջ, Բրիտանիայի Պահպանողական կուսակցության տարեկան համագումարի ժամանակ, սեռային բռնություն է գործադրել լրագրող Ջուլիա Հարթլի Բրուերի նկատմամբ:

Ֆալքոնը նման խոստովանություն կատարեց այն բանից հետո, երբ Բրիտանիայի խորհրդարանին կապված WhatsApp խմբի անդամներն այդ երկրի խորհրդարանում կանանց հանդեպ սեռական բռնության կապակցությամբ որոշ հրապարակումներ արեցին:

Համաձայն Բի Բի Սի-ի հաղորդման՝ բրիտանացի կանանց 53 տոկոսն աշխատավայրում սեռական բռնության է ենթարկվում, սակայն նրանց 63 տոկոսն աշխատանքը կորցնելու մտավախությունից երբևէ այդ մասին չի զեկուցում:

Բրիտանիայի վարչապետը մի նամակ հղելով այդ երկրի Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերքոուին, երկրում տիրող իրավիճակի կապակցությամբ մտահոգություն է հայտնել:

parstoday.com



Նման նյութեր