Ռաբբիի մոտ եկած այցելուն նրանից հետաքրքրվում է, թե ի՞նչ է լինելու մահվանից հետո: Ի պատասխան դրա, ռաբբին միայն ծիծաղում է, ապա խորիմաստ լռում: Այցելուի գնալուց հետո աշակերտները նրանից փորձում են տեղեկանալ, թե ինչո՞ւ էր նա անընդմեջ խուսանավում ուղիղ պատասխանից:
– Դուք նկատե՞լ եք, որ անդրշիրիմյան կյանքով հետաքրքրվում են հատկապես նրանք, ովքեր չգիտեն, թե ինչպես վարվեն այս կյանքի հետ: Այս կյանքից առավել` նրանք երազում են այլ կյանքի մասին: Կյանք` որը կշարունակվի հավերժ…,- պարզաբանում է Ուսուցիչը:
– Այնուամենայնիվ, մահվանից հետո կյանք գոյություն ունի՞, թե՞ ոչ,- համառում է աշակերտներից մեկը:
– Գոյություն ունի՞ արդյոք կյանք` մահվանից առաջ, ահա թե որն է իրականում խնդիրը: Այս մասին է պետք խորհել,- ասում է ռաբբին: