Պորտուգալիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը բացատրել է, թե ինչու է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բացակայում թիմի հայտացուցակից:
«Դուք իրոք կարծում եք, թե ես Ռոնալդուին հայտացուցակից դուրս եմ թողել Իսպանիայի առաջնությունում ցածր արդյունավետության պատճառո՞վ: Դա անհնար է:
Որոշ ֆուտբոլիստներ չեն ընդգրկվել հայտացուցակում, քանի որ նրանց հանգիստ է հարկավոր: Ոմանք էլ վնասվածք ունեն»,- Սանտուշի խոսքն է մեջբերում «News18»-ը:
Հիշեցնենք, որ Պորտուգալիան ընկերական հանդիպումներ կանցկացնի Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի հետ:
armsport.am