Խաղողը ատամները պաշտպանում է կարիեսից
Advertisement 1000 x 90

Խաղողը ատամները պաշտպանում է կարիեսից

Խաղողի կեղևում և կորիզներում պարունակվող նյութը արդյունավետ կերպով պայքարում է ատամի բակտերիաների և վարակների դեմ ու դրականորեն է ազդում բերանի խոռոչի առողջության վրա: Այս մասին են վկայում ամերիկացի գիտնականների հետազոտությունների արդյունքները:

Հետազոտողները ուսումնասիրել են խաղողի մեջ պարունակող նյութերի ազդեցությունը ստրեպտոկոկերի վրա, որոնք առանցքային դեր են խաղում ատամների քայքայման մեջ՝ սախարոզը դարձնելով կաթնաթթու:

Մասնագետների խոսքով՝ բերանում ստեղծվող թթվային միջավայրը նպաստում է ատամի էմալի թուլացմանը:

Կարմիր խաղողում պարունակվող նյութը բերանի խոռոչի թթվայնությունը և բակտերիաների ակտիվությունը նվազեցնում է 85%-ով, հայտնում է Neboley-ը: