Դավիթ Գյուրջինյնան. «Հանուն մեր նյարդերի – 113 (սերիալային)»
Advertisement 1000 x 90

Դավիթ Գյուրջինյնան. «Հանուն մեր նյարդերի – 113 (սերիալային)»

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանի հրապարակումը.

Իմացաք, որ Մարտիկն ու Սիրուշը ԿԱՊՎԱԾ ԵՆ (ըստ ոմանց՝ կապնված): 🙂 Սիրային կապով: 🙂 Թունդ սեր է. ամեն օր ԶԱՆԳՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ (ըստ ոմանց՝ զանգվում), չեն ՎԻՃՈՒՄ (ըստ ոմանց՝ վիճվում)… Բայց էս Մարտիկն անդուր գյադա էր. որոշել էր խաբել Սիրուշին: Բայց Սիրուշն էլ հեշտ ԽԱԲՎՈՂ (ըստ ոմանց՝ խաբնվող) աղջիկ չէ:

Մի օրում խեղճացրեց սրիկային, որր հիմա ԽՆԴՐՈՒՄ Է ու նույնիսկ ՔԾՆՈՒՄ (ըստ ոմանց՝ խնդրվում ու քծնվում)…

Սակայն ներում-բեկում չկար:

Մարտիկը փախչում է (ըստ ոմանց՝ փախնում) հեռո՜ւ երկիր, ներկայանում որպես սիրուց ՏՈՒԺԱԾ (ըստ ոմանց՝ տուժված)…

Սիրուշը հույս ունի, որ Մարտիկը ԿՎԵՐԱԴԱՌՆԱ (ըստ ոմանց՝ հետ կվերադառնա), ԿԶՂՋԱ, ՄԵՂԱ ԿԳԱ (ըստ ոմանց՝ կմեղանչի) և կամուսնանա իր հետ…

Եվ այսպես անվերջ ու տափակ… 🙂 🙂 🙂 Մեր նյարդերի հաշվին: 🙂

#Հանուն_մեր_նյարդերի



Նման նյութեր