Կոնստանտին Տեր-Նակալյանի Facebook-յան գրառումը.
«Հայերիս՝ քրիստոնեությունն առաջին ընդունած առաջին մահմեդական ազգի (© Nikolay Torosyan) մոտ, որոշ ներկայացուիչներ ունեն մի հատ շատ տարօրինակ ու նյարդայնացնող ադաթ՝ ուխտ են անում, որ եթե տղա երեխա ծնվի, կամ եթե ինչ-որ հիվանդությունից բուժվի, ապա մի 7 տարի մազերը չեն կտրելու։ Արդյունքում, տեսնում ենք անդրոգեն տղա երեխաներ՝ անհասկանալի երկար մազերով ու տարիների ընթացքում սիստեմատիկ հոգեբանական տրավմաներ ստացող։
Հարգելի աստվածավախ քրիստոնյաներ, վստահեցնում եմ Ձեզ, որ Աստծուն ձեր տղա երեխայի երկար մազերը պետք չեն։ Առավել ևս, Աստված չէր ուզենա, որ երեխան կոմպլեքսավորվի ու ինքնանույնականացման խնդիրներ ունենա։ Ու վստահեցնում եմ, որ եթե աստվածահաճո բան եք ուզում անել, 7 տարի երեխայի մազերը չկտրելու փոխարեն, 7 տարի այդ երեխային լավ մարդ ու քաղաքացի դաստիարակեք։
Եթե անգամ չեք հավատում, որ Աստծուն երեխայի մազերը պետք չեն, միևնույն է՝ մի՛ արեք տենց հեթանոսական էքսպերիմենտներ։ Երեխան դրան արժանի չէ»։