Նոյեմբերի 4-ին Տիմատիի համերգը մոսկովյան «Олимпийский»-ում լեփ լեցուն էր: 28 000 հանդիսական: 2.5 ժամանոց համերգային ծրագիրը ուղեկցվում էր լուսային ճոխ էֆեկտներով, իսկ ռեփերին համերգի ժամանակ ուղեկցում էին նրա կյանքի գլխավոր կանայք: Այսպես, նա բեմ դուրս եկավ առանց երաժշտության մոր՝ Սիմոնա Յունուսովայի ձայնի ներքո: Մայրը որդու մասին պատմեց մի հուզիչ պատմություն:
Հաջորդ ելույթի ժամանակ Տիմատին բեմ դուրս եկավ իր 3.5-ամյա դստեր՝ Ալիսայի հետ: Աղջնակը մեծ եռանդով պարում էր և թևերը թափահարելով ողջունում էր հանդիսատեսին:
Իր սիրո՝ Անաստասիա Ռեշետովայի անունը երգիչը չհնչեցրեց, բայց նրա լուսանկարը զարդարեց բեմի մեծ էկրանը «Ключи от рая» երգի ժամանակ:
Սակայն հանդիսատեսի աչքից չվրիպեց այն, որ Անաստասիայի նկարը էկրանից շուտ անհետացավ, և այդ լուսանկարը փոխարինվեց Ալիսայի մոր՝ Ալյոնա Շիշկովայի պատկերով:
Ի դեպ, վերջերս թողարկած հոլովակում Տիմատին ներկայացրել է հենց Շիշկովային, չնայած, ըստ ասեկոսեների, որ նա և Ռեշետովան հարսանիքի են պատրաստվում:
Երկու աղջիկներն էլ ներկա են գտնվել Տիմատիի համերգին: Ներկա են եղել նաև նրա բարեկամներն ու ընկերները:
soulpost.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը