«Գիտեք` ասում է, մենք երկար ժամանակ խոսում էինք, թե ոնց ենք պարելու մեր էրեխեքի հարսանիքին, եւ քանի որ Խորիկը մահացել է երեք տարի առաջ, ասաց, ես խոսքս պիտի կատարեմ: Ես Խորիկին ասել եմ, որ ինչ էլ լինի, ես պարելու եմ իր աղջկա հարսանիքին, էդ աթոռը շպրտեց մի կողմ ու սկսեց պարել»,- պատմում է լուսանկարիչը։
Ու դրանք պարզապես թռիչքներ չէին, իսկական պար էր, ասում է Գերման Ավագյանը: Պատմության հերոսը լուսանկարչի ուշադրությունը դեռ Տող գյուղում՝ հարսի հայրական տան բակում էր գրավել, լուսանկարել էր, թեեւ տղամարդը խնդրել էր չնկարել իրեն:
Մանրամասները՝ տեսանյութում։