Երևանում մեկ շաբաթում ծնվել է 485 երեխա
Advertisement 1000 x 90

Երևանում մեկ շաբաթում ծնվել է 485 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 485 երեխա՝ 259 տղա, 226 աղջիկ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 39531 քաղաքացի: