Կատուների և շների կյանքի տևողությունը ռեկորդ է սահմանել
Advertisement 1000 x 90

Կատուների և շների կյանքի տևողությունը ռեկորդ է սահմանել

Ճապոնիան միայն երկարակյաց մարդկանց երկիր չէ, այստեղ շների եւ կատուների կյանքի միջին տեւողությունը նույնպես ռեկորդի է հասել. այն համապատասխանաբար կազմել է13,2 եւ 11,9 տարի: Այս մասին գրել է Bloomberg գործակալությունը՝  հղում անելով Տոկիոյի  գյուղատնտեսության ու տեխնոլոգիաների համալսարանի փորձագետներին եւ Ճապոնիայի փոքր կենդանիների անասնաբույժների ասոցիացիային:

Կենդանիների կյանքի տեւողության աճի պատճառներն են դարձել պատվաստումները, լավագույն անասնաբուժական օգնությունը, որը ցուցաբերվում է նրանց նկատմամբ, ավելի որակյալ կերակուրը եւ այն, որ երկրում պակասում են թափառական կենդանիները:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ճապոնիայում տնային կենդանիների թիվը գերազանցել է մարդկանց թվաքանակը. երկրում ապրում են 19,8 մլն տնային շներ եւ կատուներ: 2015 թվականին երկրում եղել են մինչեւ 14 տարեկան 15,9 մլն երեխաներ: Ընդամենը, 2010 թվականի հարցման արդյունքներով, Ճապոնիայում ընտանիքների 34 տոկոսը կենդանիներ են պահել:

Ինչպես նշում են փորձագետները, հաշվի առնելով Ճապոնիայում ծնելիության ցածր մակարդակը, կյանքի տեւողության աճը եւ միայնակ մարդկանց թվի ավելացումը, կենդանիները երկրի բնակիչների համար փոխարինում են երեխաներին, ահա թե ինչու կենդանիների տերերը պատրաստ են դրանց վրա զգալի գումարներ ծախսել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

168.am



Նման նյութեր