«Արմնյուզի» «Առաջին ծրագիր» լրատվական-ժամանցային հաղորդմանը շուտով ևս մի գույն կավելացնի դերասան, հաղորդավար Սուրեն Առուստամյանը։ Նա առավոտյան ծրագիրը կվարի Արփի Մայիլյանի հետ։ Tert.am Life–ի հետ զրույցում Սուրենը պատմել է նոր աշխատանքի մասին։
«Եթերից հեռուստադիտողին անհրաժեշտ է անկեղծություն, առավել ևս, երբ առավոտյան ծրագիր ես վարում։ Կարևոր չէ, երեկոն ինչպես ես անցկացրել, միևնույն է, առավոտյան պետք է լինես լավ, դրական տրամադրությամբ։ Առավոտյան մարդու ուղեղը դեռ քնած է, պետք չէ այն ծանրաբեռնել, ուղղակի պետք է փորձել դրական էմոցիաներ փոխանցել հեռուստադիտողներին, որպեսզի հետաքրքրությամբ դիտեն հաղորդումը»,– ասաց նա։
Սուրենի հետ զրուցեցինք ընտանիքի մասին ու հարցրեցինք` արդյոք երեխանները հետաքրքրված են իր մասնագիտությամբ։ Պարզվում է, որդին առանձնապես հետաքրքրված չէ թատերարվեստով։ «Տղաս բացարձակ կապ չունի արվեստի հետ, սակայն աշխատում եմ այնպես անել, որ սիրի արվեստը։ Եթե դերասանի ընտանիքում ես ապրում, պարտադիր չէ լինել դերասան։ Որդիս դաշնամուրի դասերի է հաճախում, փորձել ենք գոնե մի ճյուղով կապել արվեստի հետ։ Իսկ աղջիկս երկուսուկես տարեկան է և ամբողջությամբ արվեստի մեջ է։ Դեռ մի քանի ամսական էր, երբ լուսանկարում էին, զարմանալիորեն աշխատում էր տեսախցիկի հետ, նույնիսկ, լուսանկարիչն էր զարմացել»։
Ամբողջությամբ՝ life.tert.am