![](https://blog.168.am/wp-content/uploads/2017/11/16730232_1230596310389970_4117176411970083005_n.jpg)
Ռոբերտ Մելքոնյանը Facebook-ում գրել է.
«Անկեղծորեն, ես չեմ հասկանում, թե ինչու եք այսքան տվայտվում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկումներով և մտահոգվում, կրքեր բորբոքում, տառապում:
Լիքը՝զանազան, զարմանազան, բազմազան, բազմաբնույթ, բազմաբովանդակ, գեղեցիկ մտքերով, բարի ցանկություններով, մտահոգ, կարևոր, օրախնդիր, խիստ անհրաժեշտ օրենքներ են ընդունվել, որևէ մեկը լիարժեք աշխատու՞մ է… Եթե աշխատում է, ապա այնքանով, որքանով՝ կիսատ-պռատ, անլիարժեք, ձևական, ցուցադրական…
Մենք՝ հայերս չե՞նք կիրառելու… Իսկ մենք սիրու՞մ ենք օրենքը կիրառել, օրենքը չշրջանցել, օրենքին ու կագուկանոնին ենթարկվել…Իհարկե, ո՛չ…
Դե ուրեմն թուլացեք ու էլ մի տվայտվեք… Եթե ընդունված օրենքներով լիներ, հիմա կոռուպցիայի և կաշառակերության համար ազգիս մի որոշակի մասը կլիներ համապատասխան վայրերում…»: