Armsport.am-ը հարցում էր կազմակերպել Հայաստան-Կիպրոս ստուգողական հանդիպման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է Հայաստանի ընտրանու հաղթանակով` 3:2:
Հարցմանը մասնակցած մեր ընթերցողների մեծամասնությունը` 69,7%-ը, հավատում էր Հայաստանի հավաքականի հաղթանակին, իսկ 21 %-ը կարծում էր, որ կհաղթի Կիպրոսի ընտրանին:
Ոչ-ոքի հաշվի օգտին քվեարկել էր հարցմանը մասնակցած այցելուների ամենաքիչ տոկոսը` 9,3: