Մեղր+դարչին. դեղամիջոց տասնյակ հիվանդությունների դեմ
Advertisement 1000 x 90

Մեղր+դարչին. դեղամիջոց տասնյակ հիվանդությունների դեմ

Գիտականորեն ապացուցված է, որ մեղրի և դարչինի խառնուրդը բարենպաստ ազդեցություն է թողնում մի շարք հիվանդությունների բուժման ժամանակ: Նույնիսկ առանձին-առանձին նրանք շատ օգտակար են, իսկ միասին հիանալի արդյունք են տալիս:

Մեղրը, որպես մրսածության դեմ միջոց, դեռ վաղ ժամանակներից է կիրառվում: Այն ունի հակահամաճարակային, հակաբորբոքային և դիմադրողականությունը բարձրացնող հատկություն: Դարչինը բարենպաստ ազդեցություն ունի աղեստամոքսային տրակտի վրա, իջեցնում է շաքարի, արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև իջեցնում է օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը և ամրապնդում է նյարդային համակարգը:

Եվ այսպես. որքան և ինչի համար է պետք օգտագործել մեղրը դարչինի հետ:

Քաշի իջեցում
Ամեն օր, քնելուց և առավոտյան նախաճաշելուց առաջ խմել մեղրով ու դարչինով խառնուրդը, նախորոք բաժակով եռացրած ջրում լուծված:

Խառնուրդի ամենօրյա օգտագործումը կնիհարեցնի նույնիսկ ամենագեր մարդուն:

Նիհարեցում

Խառնուրդը պետք է պատրաստել քնից առաջ:

1. 1 թեյի գդալ դարչին, 2 թեյի գդալ մեղր (կարելի է չափը ավելացնել, բայց պահպանել չափաբաժինը, 1:2):

2. 1 բաժակ ջուրը եռացնել:

3. Դարչինտ լցնել ջրի մեջ. թողնել որ թրմվի 1/2 ժամ:

4. Երբ ջուրը հովանա՝ մեղրը խառնել: Եռացած ջրում մեղրը կորցնում է հատկությունները:

5. Քնելուց առաջ խմել խառնուրդի կեսը, մյուս կեսը ծածկել և դնել սառնարան:

6. Առավոտյան խմել մյուս կեսը՝ առանց տաքացնելու: Խմել միայն սառը կամ սենյակային ջերմաստիճանով:

Այս բաղադրատոմսին ոչինչ մի ավելացրեք: Ո՛չ կիտրոն, ո՛չ քացախ: Խառնուրդը նշվածից ավելի հաճախ օգտագործել պետք չէ, և այն ազդում է միայն սոված վիճակում,  հատկապես՝ քնելուց առաջ:

Օգնում է գրեթե բոլորին:

Այս ծրագիրը նիհարեցնում է իրանը, բայց նիհարելու որոշակի մակարդակի հասնելուց հոտո, դուք արդեն չեք կարող նիհարել:

Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մեղրը դարչինի հետ ունեն մաքրող հատկություն:

Խառնուրդը մաքրում է մարսողական համակարգը և ոչնչացնում է մակաբույծներին, սնկերը և մանրէները, որոնք դանդաղացնում են մարսողությունը, իջեցնում է рН-ը:

Երբ ամեն ինչ մաքրվի, ձեր քաշի նվազեցումը կանգ կառնի: Պետք է դադար տալ:

Սրտային հիվանդություններ

Ամեն օր, նախաճաշին հացով կերեք մեղրի ու դարչինի խյուսը: Այն իջեցնում է խոլեստերինի մակարդակը և մարդուն փրկում է սրտի կաթվածից: Այն նույնիսկ արդեն սրտի կաթված ունեցած մարդկանց մոտ իջեցնում է կրկնվելու հավանականությունը:

Մեղրի ամենօրյա օգտագործումը լավացնում է շնչառությունը և ամրացնում է սրտամկանը:

Թուլություն

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ մեղրի մեջ շաքարի պարունակությունը օգտակար է ուժերը պահպանելու համար: Հավասար քանակությամբ դարչինի ու մեղրի օգտագործումը ծեր մարդկանց մոտ, բերում է շարժունակության ու կենտրոնացման լավացմանը:

Արտրիտ

Արտրիտով տառապող մարդիկ կարող են ամեն օր, առավոտյան և երեկոյան ընդունել 1 բաժակ տաք ջուրը 2 գդալ մեղրի և 1 թեյի գդալ դարչինի հետ: Այս հեղուկի ամենօրյա օգտագործումը բուժում է նույնիսկ խրոնիկ արտրիտը:

Խոլեստերին

2 ճ.գդալ մեղրը և 3 թեյի գդալ դարչինը՝ խառնած 2 բաժակ տաք ջրով, 2 ժամվա ընթացքում իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի 10%-ը: Խառնուրդի ընդունումը օրը 3 անգամ, նույնիսկ խրոնիկ հիվանդների մոտ խոլեստերինը նորմավորում է: Գիտնականները նշում են նաև, որ մաքուր մեղր օգտագործող մարդիկ, նույնպես չեն բողոքում խոլեստերինից:

Դիմադրողականություն

Մեղրի և դարչինի ամենօրյա օգտագործումը, ամրացնում է օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները, և պաշտպանում է մանրէներից և վարակներից: Գիտնականները պարզել են, որ մեղրի մեջ երկաթ ու զանազան վիտամիններ կան:

Միզափամփուշտի բորբոքում

2 ճ. գդալ դարչինը և 1 թեյի գդալ մեղրը խառնել 1 բաժակ գոլ ջրով և խմել: Այն սպանում է միզափամփուշտում կուտակված միկրոբները: