
Ռումինիայի չորրորդ դիվիզիոնում «Ակադեմիա Ռապիդը» 26:1 հաշվով հաղթել է «Վենուսին»:
19:0 հաշվի ժամանակ երկրպագուները խնդրել են դադարեցնել խաղը: Ռումինական մամուլը կարծում է, որ այս պարտությունից հետո ակումբի ղեկավարությունը պետք է դուրս բերի թիմը մրցաշարից, քանի որ նույնիսկ 5-րդ դիվիզիոնում այդքան թույլ թիմեր չկան:
12-րդ տուրից հետո «Ակադեմիա Ռապիդան» վաստակած 32 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Վենուսը» 11 խաղում բաց է թողել 82 գնդակ:
armsport.am