![](https://blog.168.am/wp-content/uploads/2017/11/924a75f15cd24373a32e0825f01647a2.jpg)
Կատալոնական «Բարսելոնան» իր աջակցությունն է հայտնել «Սևիլիայի» գլխավոր մարզիչ Էդուարդո Բերիցոյին, ում մոտ հայտնաբերվել էր քաղցկեղ հիվանդություն.
««Բարսելոնայի» նախագահն ինձ զանգահարել էր: Նա ինձ ասաց, որ Բերիցոյի հիվանդությունը բուժելու համար նրանք պատրաստ են տրամադրել իրենց ակումբի բժշկական ամբողջ անձնակազմը: Կարծում եմ, որ ճիշտ կլինի հայտնել այս մասին»,- ասել է անդալուսիական ակումբի նախագահ Խոսե Կաստրոն:
«Կապտանռնագույնների» բժիշկները քաղցկեղի դեմ պայքարելու փորձ ունեն: Նման հիվանդություն ակումբում ունեին Էրիկ Աբիդալը և Տիտ Վիլանովան, վերջինս կյանքից հեռացել է 2014 թվականին:
armsport.am