«Արտերկրից առաջարկներ ունեմ». Լիլիթ Մարտիրոսյան. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Արտերկրից առաջարկներ ունեմ». Լիլիթ Մարտիրոսյան. life.tert.am

Ալբանիայի Տիրանա քաղաքում անցկացված «Miss Globe 2017» մրցույթին 6-րդ տեղը գրաված և «Miss Friendship» տիտղոսը ստացած գյումրեցի գեղեցկուհի Լիլիթ Մարտիրոսյանը բացի մոդելի կարիերան զարգացնելուց, մտադիր է նաև իր ուժերը փորձել երգարվեստում:

Կրթությամբ օտար լեզուների և մարքեթինգի մասնագետ Լիլիթը Tert.am Life-ի հետ զրույցում ասաց, որ մեկ տարի է` զբաղվում է դասական վոկալով, բայց նախկինում չի բարձրաձայնել այդ մասին: Հայ մոդելը Miss Globe 2017 մրցույթի «Տաղանդ» փուլի ժամանակ ներկայացել է «Սարերի հովին մեռնեմ» երգով և զարմացրել շատերին: Մրցույթի ավարտից հետո նա Տիրանայի լուսանկարչական դպրոցի տնօրեն Աուրեյլիո Լուլոյի կողմից մրցանակ է ստացել տեսահոլովակի տեսքով։

Տեսահոլովակի համար Լիլիթն ազգագրական երգ է ընտրել, որը կներկայացնի նոր գործիքավորմամբ: Երգի ձայնագրությունը կատարվել է Հայաստանում, իսկ տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են Ալբանիայում։

«Մրցույթի հաջորդ օրն իսկ սկսեցինք նկարահանումները: Հիմա այնտեղ մասնագետներն աշխատում են տեսահոլովակի վրա, չգիտեմ՝ կհասցնե՞նք մինչև տարեվերջ ներկայացնել, թե՝ ոչ: Պրեմիերան լինելու է Եվրոպայում: Այն կհեռարձակվի իտալական, գերմանական և ալբանական հեռուստաալիքներով: Հայաստանյան պրեմիերայի հետ կապված այժմ բանակցություններ են տարվում»,– պատմեց նա։

Լիլիթի խոսքով` իր վոկալի ուսուցչի՝ Երազիկ Հարությունյանի հորդորով պատրաստվում է երաժշտական կրթությունը շարունակել արտերկրում, սակայն սա չի նշանակում, որ հրաժարվելու է մոդելային գործունեությունից։

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր