![](https://blog.168.am/wp-content/uploads/2017/11/unnamed-1-38.jpg)
ԱՄՆ-ի ազգային տոնի՝ Գոհաբանության օրվա առթիվ Նյու Յորքում նոյեմբերի 23-ին անցկացվել է ամենամյա հանդիսավոր շքերթը: Ավելի քան 3,5 մլն մարդ էր հավաքվել քաղաքի փողոցներում՝ դիտելու այս գունեղ միջոցառումը Մանհեթենի կենտրոնում:
Վիթխարի երթի մեկնարկը, որը կազմակերպվել էր Macy՚s հանրախանութի կողմից, ավանդույթի համաձայն, տվել է մեգապոլիսի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն: Շքերթի մասնակիցները շուրջ չորս կիլոմետր ձգվող երթուղին անցել են Վեցերորդ ավենյուով՝ Կենտրոնական զբոսայգուց մինչև հրապարակ, որտեղ գտնվում է նյույորքյան այս հնագույն խանութներից մեկը: Նրանք տանում էին մեծ թվով հսկայական տիկնիկներ և վիթխարի փուչիկներ՝ մուլտֆիլմերի և կոմիքսների հայտնի հերոսների տեսքով: