«14 տարեկան տղային բռնաբարել են աղանդավորական ճամբարում ու մինչեւ հիմա արձագանք չի եղել». Ալեքսանդր Ամարյան. aravot.am
Advertisement 1000 x 90

«14 տարեկան տղային բռնաբարել են աղանդավորական ճամբարում ու մինչեւ հիմա արձագանք չի եղել». Ալեքսանդր Ամարյան. aravot.am

«Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը պնդում է՝ իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, թե Հայաստանում աղանդավորական շարժման հետևորդների նկատմամբ ոտնձգություններ են կատարվում:

«Տվյալներ չունենք, բացի այդ Հայաստանում չունենք մասնագետներ, որոնք կարող են հաստատել այդ հանգամանքը, չունենք մասնագետներ, որոնք իրավական առումով ճիշտ գնահատական տան, որը որպես փորձագիտական եզրկացություն՝ դատարանները կարողանան ընդունել, սա ամենավտանգավորն է»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց Ամարյանը:

Ըստ նրա՝ այսօր մարդու իրավուքնների լուրջ խախտումներ են տեղի ունենում աղանդավորական շատ կառույցներում.« Անչափահաս երեխաներին՝ մինչև տասներկու տարեկան, չի կարելի ներգրավել աղանդավորական կառույց, բայց բազմաթիվ դեպքեր ունենք, որ ներգրավել են»:

Ամարյանը նկատեց, որ հատկապես վերջին երկու տարիներին աղանդավորները լուրջ աշխատանքներ են տանում երիտասարդների հետ. «Աշխատում են ամառային ճամբարներում, պարզ է, որ եթե ծնողին առաջարկում են անվճար երեխային տանել հանգստի՝ Սևանի ափ, Հանքավան կամ Ծաղկաձոր, ծնողը համաձայնում է:

Ես հիշեցի մի դեպք, երբ տանսչորս տարեկան տղային ուղարկել էին այդպիսի ճամբար, այնտեղ բռնաբարել, բայց ցավոք մինչև հիմա արձագանք չեղավ ոչ իրավապահների կողմից, ոչ էլ այն աղանդավորական կառույցի, որը կազմակերպել էր այդ ճամբարը»:

aravot.am