Դդմի սերմերը հազարավոր տարիներ շարունակ օգտագործվել են՝ որպես բուժիչ դեղամիջոց: Դրանք հարուստ են մագնեզիումով, կալցիումով, կալիումով, ցինկով և վիտամին K-ով: Սերմերը հարուստ են Օմեգա-3 ճարպաթթուներով, որն անհրաժեշտ է օրգանիզմին՝ հատապես սիրտն առողջ պահելու և արյան ճնշումը կարգավորելու համար: healthylifetricks.com-ը ներկայացրել է մի քանի պատճառ, թե ինչո՞ւ են այդքան օգտակար դդմի սերմերը:
Կանխարգելում է քաղցկեղը
Իսպանացի գիտնականների կողմից արված հետազոտությունները փաստում են, որ դդմի սերմերը պարունակում են այնպիսի տարրեր, որոնք պայքարում են քաղցկեղի դեմ: Մեկ այլ հետազոտություն, որն արվել էր գերմանացիների կողմից, հաստատել է, որ այն կանայք, ովքեր ցիկլի դադար են նկատել և կանոնավոր կերպով դդմի սերմեր են կերել, 23%-ով նվազեցրել են կրծքագեղձի քացկեղի ռիսկը:
Շագանակագեղձի առողջությունը
Դդմի սերմերի յուղն օգտագործվում է շագանակագեղձը բուժելու համար: Այս յուղը պարունակում է ֆիտոքիմիկատներ և հակաօքսիդանտներ, որոնք նվազեցնում են ազատ ռադիկալների մակարդակը և կանխարգելում են քաղցկեղի բջիջների զարգացումը:
Նվազեցնում են խոլեստերինի մակարդակը
Հետազոտությունները ցույց են տվել, որ դդմի սերմերը կարող են նվազեցնել վատ խոլեստերինը 13%-ով, իսկ ընդհանուր խոլեստերինը՝ 10%-ով: Դրանք նաև կանխարգելում են անոթների խցանման, սրտանոթային հիվանդությունների, կաթվածի և սրտի կաթվածի ռիսկը:
Պաշտպանում են շաքարախտից
Դդմի սերմերը հարուստ են առողջարար չհագեցված ճարպաթթուներով, որոնք հրաշալի կերպով կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը: Շատ մասնագետներ շաքարախտ ունեցող մարդկանց խորհուրդ են տալիս կանոնավոր կերպով օգտագործել դդմի սերմերը:
Օգտակար է ավելորդ քաշից ազատվելու համար
Դդմի սերմերը հարուստ են մանրաթելերով և պրոտեիններով, որոնք չափազանց անհրաժեշտ են ավելորդ քաշը կորցնելու համար: 30 գրամ դդմի սերմերը պարունակում են 5 գրամ պրոտեիններ, որոնք ամբողջ օրվա ընթացքում հագեցվածության զգացողություն են հաղորդում: Այնուամենայնիվ, չափավոր քանակությամբ օգտագործեք սերմերը, քանի որ մեկ բաժակ սերմը պարունակում է 285 կալորիա:
Լավացնում է տրամադրությունը
Սերմերը հրաշալի են ֆիզիկական և մտավոր առողջության համար: Հետազոտությունները պարզել են, որ դդմի սերմերը նվազեցնում են դեպրեսիայի նշանները:
Հանգստացնում է արթրիտը
Ուսումնասիրությունները պնդում են, որ դդմի սերմերն ունեն հակաբորբոքային հատկանիշներ, որոնք հանգստացնում են արթրիտի նախանշանները: Եթե արթրիտ ունեք, օրական մոտ 30 գրամ դդմի սերմեր կերեք՝ նախանշանները հանգստացնելու համար:
Կանխարգելում է օստեոպարոզը
Ցինկի պակաս ունեցող մարդիկ պետք է մեծ քանակությամբ դդմի սերմեր օգտագործեն: Սրանք ցինկի հրաշալի աղբյուր են. հանքանյութ, որն անհրաժեշտ է ոսկորների առողջության համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը