Երկար ժամանակ է՝ չեմ պարում գիշերային ակումբում. Կայա Խուրշուդյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Երկար ժամանակ է՝ չեմ պարում գիշերային ակումբում. Կայա Խուրշուդյան. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Կայա Խուրշուդյանը: Մեզ հետ զրույցում Կայան պատմեց այլևս գիշերային ակումբում չաշխատելու, միայն կենդանիների խնամքով զբաղվելու և իր երազանքների ընտանիքն ունենալու մասին:

«Հինգ տարի անքուն գիշերներ ու  չսիրած աշխատանք՝ կարծում եմ, որ բավական էր, ժամանակն էր վայելել իրական երջանկությունը, որն այսօր ունեմ: Գուցե շատերը տեղյակ չեն, բայց արդեն երկար ժամանակ է, ինչ չեմ պարում գիշերային ակումբում: Այս որոշումը կայացրի, քանի որ հասկացա, որ ժամանակն է հրաժարվել իմ չսիրելի աշխատանքից և նվիրվել միայն ընտանիքիս»,- նշեց Կայան, իսկ հարցին, թե ինչպե՞ս է հոգում խնդիրները, եթե չի աշխատում, պատասխանեց.

«Ես բավականաչափ աշխատել եմ, որ այսօր այլևս չաշխատեմ: Հիմա ապրում եմ կյանքիս լավագույն ժամանակահատվածը: Իմ նպատակն էր ապրել ընտանեկան կյանքով և այսօր համարյա թե հասել եմ դրան, ինձ այլև ոչինչ պետք չէ, պետք է միայն ընտանեկան ջերմ կյանք»:

Ամուսնու մասին խոսելիս՝ դերասանուհին նշեց.

«Սիրում եմ և սիրված եմ, իսկ դա մեծ երջանկություն է: Ամուսնուս հաշված օրեր են մնացել, որ ազատության մեջ հայտնվի: Առջևում մեզ էլ ավելի երջանիկ կյանք է սպասվում: Հիմա երազում եմ սիրածս տղամարդուց կրկին երեխաներ ունենալ, հուսամ՝ Աստված ինձ շատ բալիկներ կպարգևի»:

Այժմ Կայան իր ողջ ուշադրությունը սևեռել է իր կենդանիների վրա.

«Մեր տանը երկու շուն և մեկ կապիկ է բնակվում: Նրանց խնամքով բացառապես ես եմ զբաղվում, որն, ի դեպ, այնքան էլ հեշտ գործ չէ, բայց, երբ սիրով ես անում, ամեն ինչ հաճելի է թվում: Օրական երկու ժամ շունիկներիս եմ հանում զբոսանքի, ապա զբաղվում նրանց կերակուրներով, մաքրությամբ, դրան զուգահեռ խստագույնս հետևում եմ նաև տան հիգիենային, քանի որ տանը կենդանիներ ունենալն այնքան էլ հեշտ չէ: Պետք է վստահեցնեմ նաև, որ շատ ուշադիր եմ կենդանիներիս առողջությանը, նրանք ունեն իրենց անասնաբուժերը, ժամանակին ստանում են պատվաստումները, մշակվում եղունգները, ատամները և այլն»,- պատմեց նա:

Կայայի խոսքով՝ կապիկ ունենալու ցանկություն դեռ մանկուց է ունեցել.

«Հիշում եմ՝ դեռ փոքրուց երազում էի կապիկ ունենալու մասին, բայց ծնողներիս համար իմ այդ միտքն անհեթեթ էր, իսկ վերջերս ես ստացա իմ երազանքերի կապիկին, որի համար շատ ուրախ եմ: Մեր ընտանքիում համերաշխություն է տիրում: Շունիկներն ու կապիկս միայն երբեմն վիճում են կերակուրի համար, իսկ առհասարկ նրանք միմյանց նկատմամբ շատ սիրով են: Ի դեպ՝ աղջիկս ևս շատ է սիրում կենդանիներին»,- նկատեց նա:

Վերջերս Կայա Խուրշուդյանը նկարահանվել է «Անցյալը» հեռուստասերիալում, սակայն իր մասնակցութամբ սերիաները դեռևս չեն ցուցադրվել.

«Թող ոչ մեկ չնեղանա, բայց նկարահանվելուց առաջ ինձ թվում էր, թե հետաքրքիր մի նախագիծ է լինելու, սակայն, կարծում եմ, որ այն թույլ աշխատանք էր: Սցենարը վերջին պահին էի ստանում, իսկ կերպարիս հետ կապված անգամ պրոդյուսերական խումբը վերջնական պատկերացումներ չուներ: Այստեղ գաղտնի ագենտի էի մարմնավորում, ով պետք է հաշիվներ մաքրեր: Իմ կերպարային գիծը զարգանում էր Նիկոլայ Եղիազարյանի հետ: Ավելի ուշ հայտնեցին, որ իմ տեսարանները հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում պետք է հեռարձակվի, սակայն ինչպես հասկանում եմ, դեռևս ուշանում է և նույնիսկ անորոշ է»,- նշեց նա:

Կայայի խոսքով, եթե նոր առաջարկներ ստանա, հազիվ թե համաձայնի կրկին նկարահանվել, քանի որ ժամանակը չի ներում:

life.panorama.am



Նման նյութեր