ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ առաջին անգամ զարդարել է նախագահի նստավայրը:
«Սպիտակ տունը պատրաստ է տոնելու»,- նոյեմբերի 27-ին գրել է նա իր Twitter-ում:
Նստավայրի գլխավոր զարդարանքն է դարձել 5,5-մետրանոց եղևնին Վիսկոնսինից, որը կանգնեցվել է Երկնագույն սենյակում: Բացի դրանից, Սպիտակ տան զանազան անկյուններում տեղավորվել են ևս 52 տոնական ծառեր:
Այցելուների համար պատրաստել են սեղան. գլխավոր ուտելիքը կդառնա անուշահացե Սպիտակ տունը, որի համար 160 կիլոգրամ խմոր է պահանջվել:
Պատրաստել են նաև 31 հազար թխվածքաբլիթ. դեկտեմբերին Սպիտակ տունը պլանավորում է անցկացնել շուրջ 100 տոնական միջոցառում
և ընդունել 25 հազար հյուրերի: