Հրե Աքաղաղի տարին զիջում է իր դիրքերը: 2018-ին իշխելու է Դեղին Շունը:
Ե՞րբ է սկսվում Դեղին Շան տարին
Ըստ չինակական հորոսկոպի՝ Դեղին Շունն իր դիրքերում է հայտնվելու 2018-ի փետրվարի 16-ին:
Ո՞ր տարերքն է տիրելու
Կայծկլտացող Կրակին փոխարինելու է խաղաղ Հողը: Այն բնորոշվում է հավասարակշռվածությամբ, կայունությամբ, հանգստությամբ և դիմացկունությամբ: Հողը համարվում է դանդաղկոտ տարերք, սակայն նախանշում է բոլոր գործերն ավարտին հասցնելը:
Ի՞նչ միջավայրում դիմավորել Ամանորը
Ընկերների և ընտանիքի անդամների ջերմ միջավայրում, քանի որ շունն ընտանիքը հովանավորող կենդանի է:
Ի՞նչ հագնել Նոր տարին դիմավորելիս
Հագեք այն, ինչում ձեզ հարմար կլինի, քանի որ շունը գնահատում է հարմարավետությունը: Այս տարվա գույներն են դեղինի երանգները՝ բեժը, ավազագույնը, ոսկեգույնը, մանանեխագույնը և խակին:
Որպեսզի 2018-ին ձեզ ուղեկցի հաջողությունը, աշխատեք Ամանորին պարտադիր ինչ-որ դեղին դետալ կրել: Տղամարդկանց պարագայում դա կարող է լինել դեղին փողկապը կամ գուլպաները, իսկ կանայք կարող եք ցանկացած բնական դեղին քարով զարդ կրել:
Ինչպե՞ս զարդարել տունը
Բոլոր ավանդական եղանակներով՝ տոնածառ, լույսեր, փայլեր: Եթե տանը շուն եք պահում, ապա ինչ-որ կերպ սիրաշահեք նրան, իսկ եթե ոչ՝ սուվենիրի տեսքով շունիկ գնեք և դրեք սեղանին: Չի կարելի այս Նոր տարուն ձուկ պատրաստել, քանի որ շունը ձուկ չի սիրում:
Հավատալ արևելյան հորոսկոպին, թե ոչ, ձեր որոշումն է: Իսկ այ մենք վստահ ենք, որ բոլորիս սպասվում է շատ ուրախ և դրական տպավորություններով և իրադարձություններով լի տարի: