Մոլոկանների համար հայերեն սովորելն ամոթալի չէ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մոլոկանների համար հայերեն սովորելն ամոթալի չէ. armeniasputnik.am

Երբ Նիկոլայ I-ի օրոք որոշեցին աղանդավորներին Կովկաս արտաքսել, նրանք նույնիսկ ուրախացան` նշանակում էր մոտ լինել արարատյան լեռներին։ Սկզբում նրանց նաև Սիբիր էին աքսորում, սակայն նրանց առաջնորդները` Աստվածաշնչի անխոնջ քարոզիչները, սկսեցին կողմնակիցներ հավաքել նաև այնտեղ։ Այդ ժամանակ ցարական իշխանությունը որոշեց, որ Կովկասում քարոզող չի լինի։

Ցարական իշխանության հաշվարկը մեծ հաշվով արդարացավ։ Աղանդավորների հավատքը զանգվածաբար չընդունեցին ո՛չ հայերը, ո՛չ տեղի կոզակները։ Արդյո՞ք իրականացան մոլոկանների սպասումները` Քրիստոսի հազարամյա թագավորության մասին, մենք չէ, որ պետք է դատենք։ Բայց նրանք ամեն օր պատրաստվում են դրան։

Նրանք առաջվա պես չեն ընդունում եկեղեցին և չեն երկրպագում սրբապատկերներին։ «Սրբապատկերներն ընդամենը նկարներ են, աստված ոչ թե նկարների մեջ է ապրում, այլ մաքուր սրտերում։ Այն մարդկանց սրտերում, որոնք ապրում են ճիշտ հավատով, չեն գողանում, չեն ստում, չեն զրպարտում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Լերմոնտովո գյուղի բնակիչ Անդրեյ Կորոլյովը։

Հայաստանի մոլոկանները հիմնականում պատկանում են պրիգուններ աղանդավորական ճյուղին։ Նրանք հարստության չեն ձգտում, թեև խորհրդային ժամանակաշրջանում ապրում էին բարեկեցիկ կյանքով։ Մոլոկանի թթուն վաճառում էին ամբողջ Միության շուկաներում։ Սակայն նույնիսկ այն ժամանակ ընդունված չէր «Վոլգա» կամ կապիտալիստական երկրներից բերված տեխնիկա գնել «տակից» (հարևանների նախանձն առաջացնելու համար)։ Հարևաններին և հարազատներին այստեղ օգնում են, հարստություն դիզելը մեղք են համարում։ Տները փոքր են, բայց մաքուր։ Եվ աշխատում են միշտ միասնաբար։ Կանայք շուկաներում ցածր ձայնով առաջարկում են իրենց հայտնի կաղամբը։ Տղամարդիկ շինարարությամբ են զբաղվում։

«Ինչպես հարյուր յոթանասուն տարի մեզ մոտ կարգ ու կանոնը եղել է, այնպես էլ շարունակվում է։ Չամուսնացած երիտասարդությունը ժամանակ է անցկացնում։ Բայց երբ ամուսնանում են, ուրեմն վերջ։ Նրանց վրա պսակ է դրվում, նրանք պարտավոր են պահպանել կրոնական բոլոր կանոնները», — ասում է Ֆիոլետովո գյուղի ավագ Ալեքսեյ Նովիկովը։

«Ժամանակ անցկացնել» բառակապակցությունը խորհրդային ժամանակներում նշանակում էր ակումբ գնալ, կինո դիտելու կամ պարելու գնալ։ Այսօր հանգստյան օրերին քաղաքից դուրս են գնում, բայց առանց ալկոհոլի թեկուզ մեկ կաթիլի։ Ինչը շատ է զարմացնում եկվոր ռուսաստանցիներին (հարևան հայերն արդեն ընտելացել են)։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am