Հայ ենք, չէ՞. Կոպեյսկի խորովածանոցի հայ տերը` Գալուստյանի «դեմքով» պաստառի մասին
Advertisement 1000 x 90

Հայ ենք, չէ՞. Կոպեյսկի խորովածանոցի հայ տերը` Գալուստյանի «դեմքով» պաստառի մասին

Չելյաբինսկի մարզում ապրող Կարեն անունով հայ գործարարը հանել է Գալուստյանի պատկերով ցուցանակը։ Այդ մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա – Չելյաբինսկը»։

Խորովածանոցի շուրջ աղմուկ էր բարձրացել, երբ ԶԼՄ–ները տարածել էին դերասան և շոումեն Միխայիլ Գալուստյանի պատկերը, որը գովազդում է Չելյաբինսկի մարզի Կոպեյսկ քաղաքի խորովածանոցներից մեկը։ Սակայն դերասանի բողոքից հետո Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության Չելյաբինսկի վարչությունը ստուգել էր հաստատությունը և պարզել, որ այն ապօրինի կերպով օգտագործում էր արտիստի դիմանկարը։

Գործարար Կարենը ասաց, որ այդպես է վարվել, որովհետև իր «տակ փորում» են մրցակիցները։

«Ուր` ես, ուր` Գալուստյանը։ Ուրեմն ինչ-որ մեկը նրան պատմել է փոքր քաղաքում գտնվող փոքր խորովածանոցի մասին», – տխրելով ասել է գործարարը։

Հայ գործարարն ավելացրեց, որ օգտագործել է դերասանի դեմքը միայն նրա նկատմամբ ունեցած համակրանքի պատճառով։

«Նա ինձ միշտ դուր է եկել։ Ես հայ եմ, նա` հայ է։ Հաճելի էր, որ մենք նման տաղանդավոր մարդիկ ունենք։ Սակայն պաստառը ես անմիջապես հանեցի», – ասել է խորովածանոցի տերը։

Պարբերականը գրում է, որ մինչև դեկտեմբերի 10-ը որոշում է ընդունվելու վարչական գործ հարուցելու վերաբերյալ։

armeniasputnik.am