«Ռեալ Սոլթ-Լեյքի» հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է համալրել ղազախական ակումբներից մեկի շարքերը, հայտնում է «Sports.kz»-ը:
Թե կոնկրետ որ ակումբն է հետաքրքրված հայ ֆուտբոլիստի ծառայություններով` աղբյուրը չի նշում:
Մովսիսյանը, հիշեցնենք, 2016 թվականից է հանդես գալիս ամերիկյան ակումբում: Այս ընթացքում նա ՌՍԼ-ի կազմում MLS-ի 58 հանդիպման է մասնակցել և դարձել է 16 գոլի հեղինակ (2017թ. մրցաշրջանում` 28 խաղ, 7 գոլ):
30-ամյա հարձակվողը, ով հայտնի է նաև դանիական «Ռանդերսում», ռուսական «Կրասնոդարում» և «Սպարտում» իր ելույթներով, Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 34 հանդիպման և դարձել 9 գոլի հեղինակ:
armsport.am