Այսօր մենք Հովիկ Աբրահամյանի որդուց՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանից ճշտեցինք՝ ճի՞շտ է, որ ձեր ընտանիքը կապիտալի արտահոսք է անում և ձեր բիզնեսները տեղափոխում է Գերմանիա:
Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ կային այդ մասին, որ Հովիկ Աբրահամյանն արդեն իրենց ընտանեկան բիզնեսների մի մասը տեղափոխել է Գերմանիա: Արգամ Աբրահամյանը պատասխանեց. «Ոչ, նման բան չկա: Բազմիցս արձագանքել եմ՝ ոչ»:
Տեղեկություններ հրապարակվեցին նաեւ այն մասին, որ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գնել է Հովիկ Աբրահամյանին պատկանող մի քանի ընկերություններ, մասնավորապես, Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան, «Արտաշատի փորձարարական մեխանիկական գործարանը»՝ Մեխզավոդը: Այս առնչությամբ մեր հարցին Արգամ Աբրահամյանը նույնպես պատասխանեց, որ ճիշտ չէ:
Ամբողջությամբ՝ aravot.am