Սերժ Սարգսյանը կապ չունի իմ նշանակման հետ. վարչապետի խորհրդական. araratnews.am
Advertisement 1000 x 90

Սերժ Սարգսյանը կապ չունի իմ նշանակման հետ. վարչապետի խորհրդական. araratnews.am

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին, վարչապետի նորանշանակ խորհրդականն այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասել է, որ կառավարության ու քաղաքականության մաս չէ: Դա իրեն չի հետաքրքրում: «Ինձ հետաքրքրում է Հայաստանի տնտեսության զարգացումը: Ես փորձում եմ հասկանալ, թե այդ ուղղությամբ ի՞նչ կարելի է անել։ Ես հուսով եմ, որ իմ ժամանակը կամավորական հիմունքներով նվիրելով վարչապետի աշխատանքին և կառավարության աշխատանքին, ինչ-որ փոքր դրական ազդեցություն կթողնեմ», – ասաց Արիանա Կաոիլին:

Հարցին, եթե չլիներ շախմատիստ Լևոն Արոնյանի կինը, կհասնե՞ր այդ պաշտոնին, Արիանա Կաոիլին հստակ չի պատասխանել: Նրա խոսքով՝ ոչ մի մարդ կղզիացած չէ և միայնակ ոչինչ չի կարող անել. «Մենք բոլորս կախված ենք մեր շրջապատից: Ես ունեմ գիտելիք, կրթություն, հմտություններ, որոնք կարող եմ զարգացնել»,- ասաց վարչապետի խորհրդականը:

Լուրեր կան, որ Արիանա Կաոիլիի հայրը բարձրաստիճան պաշտոնյա է եղել Ֆիլիպիններում և կոռուպցիոն սկանդալից հետո նրան հեռացրել են թալանի հետ կապ ունենալու համար, որից հետո նա հեռացել է Ֆիլիպիններից: Վարչապետի խորհրդականն ասաց, որ իր հայրը  Ֆիլիպինների նախագահ Մարկոսի աջ ձեռքն է եղել և մի քանի նախագահների ծառայություն է մատուցել: Ինչ վերաբերում է կոռուպցիոն սկանդալին, Արիանա Կաոիլին հերքեց դա.  չի եղել նման բան. «Իմ հայրը  կոռուպցիոն սկանդալի հետ կապ չի ունեցել: Նա անգամ մականուն ուներ՝  Պարոն Մաքուրը»:

Araratnews.am-ի  հարցին, թե ինչ խորհուրդ կտա վարչապետին, որ հետագայում, եթե անգամ խորհրդական չլինի, հպարտանա դրանով, Արիանան պատասխանեց. «Հպարտությունս իմ աշխատանքում բխում է այն ազդեցությունից, որն առաջանում է: Ես հաջողությունս կամ առաջընթացս գնահատում եմ՝  ըստ ազդեցության: Կփորձեմ անել լավագույնը»:

Մեր մյուս հարցին, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ նրա քավոր Սերժ Սարգսյանն է միջնորդել կառավարությունում  խորհրդական աշխատելու համար,  տիկին Կաոլինին ասաց, որ Սերժ Սարգսյանը կապ չունի իր նշանակման հետ:

Սոնա Դավթյան

araratnews.am