Լատվիացի միլիոնատիրոջ «Արևի քաղաքը» (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լատվիացի միլիոնատիրոջ «Արևի քաղաքը»

Լատիշ միլիոնատեր Այվարս Զվիրբաուլիսը Ցեսիս քաղաքի շրջակայքում գնել է 30 000 հեկտար հողատարածք և այն վերածել էկոլոգիապես մաքուր թաղամասի: Թաղամասը նա անվանել է «Արևի քաղաք», ուր գործում են հատուկ օրենքներ:

Նախագծի պայմանների համաձայն, տարածքում գտնվող 300 տները կառուցվել են բացառապես էկոլոգիապես մաքուր նյութերից: Տնամերձ տարածքները կազմում են 0.4-1.3 հա, ուր կան փոքր լճակներ և անտառ:

Տները հագեցած են արագ ինտերնետով և կենտրոնական կոյուղով: Կոյուղին հատուկ տեխնիկայի միջոցով անցնում է ծառների տակով, դրանով ապահովելով պարարտացումը:

Բոլոր շինությունները տաքացվում են ստորգետնյա ջերմությամբ, որը հնարավոր է դարձել հաշվի առնելով ֆիզիկայից հայտնի մի քանի էֆեկտները:

Տները չունեն պարիսպներ, վայրի կենդանիները ազատ շրջում են տարածքում, իսկ շները շղթայված չեն:

Այվարս Զվիրբաուլիսն ասում է, որ սկզբում նա գործը ձեռնարկել է զուտ եսասիրական նկատառումներից ելնելով՝ ստեղծել աշխարհից կտրված մի անկյուն, բայց ընթացքում հասկացել է, որ կարևորը մարդկան և բնությանը օգնելն է: Եվ սպառման մեխանիզմը փոխելով, կարելի է փոխել աշխարհը:

 

66

101-5-662x420

102-5-662x420

103-3-662x420

104-3-668x420