Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետաքրքիր է, որ փոքրիկ Հայաստանն ունի 4 թշնամի և թշնամաբար մեր հանդեպ տրամադրված պետություն (սա համարյա նույն կարգավիճակն է)։ Բնականաբար Ադրբեջանն ու Թուրքիան, ինչպես նաև Պակիստանն ու Սաուդյան Արաբիան։
4-ից երեքը տարածաշրջանային գերտերություններ են։ Ավելին, դրանցից մեկը՝ Պակիստանը ատոմային տերություն, որը նույնիսկ չի ճանաչում Հայաստանի գոյությունը։ Կարծում եմ ոչ ոք երաշխիք չունի, որ Սաուդներն ու Պակիստանցիք զենք չեն վերավաճառի Ադրբեջանցիներին՝ այդ թվում ամերիկյան, կամ չինական արտադրության։ Հեչ վստահ չեմ։ Պետք է առավել ակտիվ «ընկերություն» անել Աֆղանստանի ու Հդնդկաստանի հետ Պակիստանցիքի «դեմ»»։