Թրամփն առաջին անգամ Սպիտակ տան մոտ վառել է Սուրբ Ծննդյան տոնածառի լույսերը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Թրամփն առաջին անգամ Սպիտակ տան մոտ վառել է Սուրբ Ծննդյան տոնածառի լույսերը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ վառել է Սպիտակ տան առջևի բացատում, որ Էլիպս է կոչվում, կանգնեցված Սուրբ Ծննդյան տոնածառի լույսերը:

Ավանդույթի համաձայն՝ նրա հետ մեկտեղ արարողությանը մասնակցում էին առաջին տիկին Մելանյան և ԱՄՆ-ի ղեկավարի երեխաները:

Արարողությունից առաջ հավաքվածների առջև ելույթ է ունեցել ամերիկացի երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Քեթի Լի Գիֆորդը: Այս տարի տոնը վարում էր ամերիկացի դերասան Դին Քեյնը:

Երաժշտական նվագակցությունն ապահովում էր Ծովային հետևակի զորակազմի գործիքային անսամբլը:

Սպիտակ տան մոտ երկրի՝ Սուրբ Ծննդյան գլխավոր տոնածառի լույսերը վառելու ավանդույթի սկիզբը դրվել է տակավին 1923 թվականին Միացյալ Նահանգների 30-րդ նախագահ Ջոն Քալվին Քուլիջի կողմից և այդ ժամանակվանից ոչ մի անգամ չի խախտվել:



Նման նյութեր