12 ամիս կտրվի գիշերային ակումբները շենքերից հանելու համար. փաբերը կմնան. armtimes.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

12 ամիս կտրվի գիշերային ակումբները շենքերից հանելու համար. փաբերը կմնան. armtimes.com

Գիշերային ակումբները բազմաբնակարան շենքերին հարող հատվածներից հանելու վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանի նախորդ տարի տված հանձնարարականից հետո օրենսդրական նախաձեռնության փաթեթ է պատրաստվել: Մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծն այժմ գտնվում է նախարարական կոմիտեում, և մի քանի օր հետո այն կհայտնվի կառավարության նիստի օրակարգում: Փաթեթի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբում մի քանի ամիս է ներգրավվել է վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը:

Պարոն Վարդևանյան, վարչապետի հանձնարարականի վերաբերյալ ի՞նչ քայլեր են կատարվել մինչ օրս:

– 2017 թվականի հուլիսին ես ստացա ցուցում վարչապետից՝ մասնակցել աշխատանքներին: Խոսքը գնում էր օրենքի մշակման մասին: Մենք մեր գործընկերների հետ բավականին հետաքրքիր օրենսդրական աշխատանք ենք կատարել: Նոյեմբերի երկրորդ կեսին մենք արդեն ունեցանք օրենքի նախագիծը: Նախագիծը նախարարական կոմիտեում երեկ է քննարկվել:

Տնտեսվարողներին խիստ պատի՞ժ է սահմանվելու:

– «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով ենք այդ հարցը կարգավորել: Հեստապարային ակումբների տեղակայումը (ստրիպտիզ-բարերը-խմբ.) բազմաբնակարան շենքի բնակելի և ոչ բնակելի տարածքներում, ինչպես նաև պատմամշակութային հաստատությունների, հիվանդանոցների, պետական և ՏԻՄ-երի վարչական շենքերի տարածքներում օրենքի ուժով արգելվելու է: Խոսքը ոչ միայն հեստապարային ակումբների, այլև՝ դիսկոտեկների, կարաոկեների, շոգեբաղնիքների մասին է: Բազմաբնակարան շենքի բնակելի և ոչ բնակելի տարածքներում արգելելու ենք նման տեսակի ծառայություն մատուցող օբյեկտների գործունեությունը:

Փաբերը, ռեստորանները չե՞ն մտնում այդ արգելքի տակ:

– Մենք ուսումնասիրում ենք, և լուծումը փորձել ենք տալ հաշվի առնելով՝ համաչափությունն ու ոսկե միջինը: Պատկերացնում ենք, որ ցանկացած քաղաք, տրամաբանական է, որ ունենում է սրճարաններ, ռեստորաններ: Բայց մենք պետք է հաշվի առնենք, որ այն օբյեկտներում, որոնք տեղակայվում են բազմաբնակարան շենքերում, ինչն էլ ենթադրում է՝ մարդկանց շատ ավելի մեծ հոսք, վարքագծային դրսևորումներ են լինում, որ պարունակում են ակնհայտ ռիսկ վարչական կամ ընդհուպ մինչև քրեորեն հետապնդելի արարքների կատարման:

Քանի՞ գիշերային ակումբ, կարաոկե և շոգեբաղնիք կա, որ գտնվում է բազմաբնակարան շենքի տարածքում:

– Խոսքը գնում է 22 օբյեկտի մասին՝ 10 հեստապարային ակումբ, 10 դիսկոտեկ և 2 կարաոկե: Մի հետաքրքիր տվյալ էլ ասեմ: Երևան քաղաքից դուրս մենք նման օբյեկտ չունենք, որը տեղակայված լինի բազմաբնակարան շենքի բնակելի կամ ոչ բնակելի տարածքում: Երևան քաղաքից դուրս մենք նման խնդիր չունենք:

Ավելի մանրամասն՝ armtimes.com



Նման նյութեր