Արփի. «Առաջարկն ընդունելիս չգիտեի, որ հղի եմ». bravo.am
Advertisement 1000 x 90

Արփի. «Առաջարկն ընդունելիս չգիտեի, որ հղի եմ». bravo.am

«Hayway» խմբի մեներգչուհի Արփիի ու հարվածային գործիքներ նվագող Ալբերտ Հովհաննիսյանի ընտանիքում համալրում է սպասվում: Հղիության 4-րդ ամսում գտնվող երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ ամուսնուն որդի է պարգևելու: «Սեպտեմբերի սկզբին գլխի էի ընկնում, որ հղի եմ, իսկ երբ հստակ իմացա, ուրախալի լուրն առաջինն Ալբերտին հայտնեցի: Նա նույնպես շատ երջանիկ էր. երկուսս էլ երեխաներ շատ ենք սիրում: Հղիության սկզբում ինձ շատ վատ էի զգում, բայց հիմա, փառք Աստծո, ամեն բան կարգին է, ինքնազգացողությունս հիանալի է, շարունակում եմ նույն ռիթմով ապրել` աշխատում եմ, աղջկաս խնամում ու սպորտով զբաղվում»,- պատմել է նա:

Ամուսինների առաջնեկը՝ Արևիկը, նույնպես անհամբերությամբ է սպասում եղբոր ծնվելուն. «Նրան անընդհատ հասկացնում ենք, որ տանը շուտով ուրիշ փոքրիկ էլ է լինելու: Սխալմամաբ նրան ասել ենք, որ Ձմեռ պապիկը եղբայր է բերելու, և հիմա աղջիկս անհամբեր Ամանորին է սպասում:)»:

Ինչպես առաջին հղիության ժամանակ, այս անգամ էլ Արփին աշխատանքային դադար չի առել.«Օրերս եմ վերադարձել Ավստարալիայից: Երբ այնտեղ համերգ ունենալու առաջարկ ստացանք և ընդունեցինք, չգիտեի, որ հղի եմ: Իմանալուց հետո, անկեղծ ասած, ուզում էի հրաժարվել, բայց բժշկիս հետ խորհդակցելուց հետո համաձայնեցի: Շատ լավ օրեր անցկացրինք. Սիդնեյ այցս լավ անդրադարձավ վրաս: Այնտեղ հիանալի բնություն կա, արև, մաքուր օդ, ինչն ինձ մի լավ կազդուրեց ու նոր էներգիա հաղորդեց»:

Խոսելով սպասվելիք նորություններից՝ երգչուհին ասել է.«Այժմ նոր սկավառակի վրա ենք աշխատում, որում միայն օրորորցային երգեր են ընդգրկված լինելու: Երբ սկսել էինք ձայանգրությունները, չգիտեի, որ հղի եմ, այժմ այլ հոգեվիճակով եմ աշխատում, վստահ եմ՝ սպասվածից լավ արդյունք է լինելու: Այս սկավառակի շրջանակներում համագործակցում եմ «Գաթա» բենդի ու ԴերՀովայի հետ: Գարնանը փոքրիկ շնորհանդես կկազմակերպենք ու այն կներկայացնենք մեր հանդիսատեսին: Մի շարք հեղինակային երգեր ունեմ, որոնց ձայնագրությունները շուտով պատրաստ կլինեն: Օրորրոցային երգերից մեկի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու ցանկություն ունեմ, տեսնենք` ինչպես կաստացվի»:

Ամբողջը՝ bravo.am



Նման նյութեր