Եգիպտոսը ԱՄՆ-ին նախազգուշացրել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հետևանքների մասին
Advertisement 1000 x 90

Եգիպտոսը ԱՄՆ-ին նախազգուշացրել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հետևանքների մասին

Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը կարող է խիստ բացասական հետևանքների հանգեցնել Մերձավոր Արևելքում հաշտության գործընթացի վերսկսման Վաշինգտոնի ջանքերի համար: Այդ մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ դեկտեմբերի 3-ին կայացած հեռախոսազրույցում հայտարարել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեխ Շուքրին:

Նրա պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Աբու Զեյդը հայտնել է, որ նախարարը զանգահարել է ամերիկացի իր պաշտոնակցին, որպեսզի, մասնավորապես, քննարկի տարածաշրջանային խնդիրները ԶԼՄ-ների այն հաղորդագրությունների ֆոնին, թե Վաշինգտոնը կարող է Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք:

«Շուքրին նախազգուշացրել է նման որոշման հետ կապված հնարավոր բարդացումների և Մերձավոր Արևելքում հաշտության գործընթացի վերսկսման ԱՄՆ-ի ջանքերի համար բացասական հետևանքների մասին,- նշել է եգրիպոսցի դիվանագետը,- Երուսաղեմի կարգավիճակը չափազանց զգայուն հարց է, որին հարկավոր է շատ զգույշ մոտենալ՝ հաշվի առնելով պաղեստինյան ժողովրդի ազգային ինքնությունը դարերի ընթացքում»:

Կահիրեում համոզված են, որ կարևոր է «խուսափել այնպիսի որոշումներ ընդունելուց, որոնք կբորբոքեն տարածաշրջանի լարվածությունը»: Երուսաղեմի կարգավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության հանգուցային հարցերից մեկն է: Իսրայելը Երուսաղեմը համարում է երկրի «միասնական ու անբաժանելի» մայրաքաղաքը, մինչդեռ պաղեստինցիները ձգտում են քաղաքի արևելյան մասը հայտարարել իրենց պետության մայրաքաղաքը»:

 



Նման նյութեր