«Որոշել եմ հնարավորինս քիչ քաղաքական հումորներ անել». Հայկ Պետրոսյան. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Որոշել եմ հնարավորինս քիչ քաղաքական հումորներ անել». Հայկ Պետրոսյան. life.tert.am

Դեկտեմբերի 18–ին և 19–ին երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը հանդիսատեսին կներկայանա իր նոր համերգ–ներկայացմամբ։  Tert.am Life–ի հետ զրույցում Հայկը նշեց, որ տոնական ներկայացման համար նոր սցենար և երգեր են մշակվել։ Համերգի ժամանակ կհնչեն որոշ հիթային երգեր, սակայն մեծ մասը կլինեն նոր ստեղծագործություններ։

«Համերգի մեծ մասը երաժշտական է, սակայն երգերը կհամեմեմ կատակներով, սքեթչերով։ Կամփոփենք տարին, օրինակ, թե ինչ փոփոխություններ եղան կին տղամարդ հարաբերություններում, համաշխարհային զարգացումներն ինչպիսին էին»,– ասաց Հայկը։

«Որոշել եմ հնարավորինս քիչ քաղաքական հումորներ անել»,– նշեց դերասանը։

Համերգ–ներկայացմանը մասնակցում են նաև Սոնա Ռուբենյանը, Միքայել Ոսկանյանն ու Մաշա Մնջոյանը։ «Երաժշտական հումորներն էլ շատ են լինելու։ Սոնայի, Մաշայի և Միքայելի  հետ էլ երաժշտական կատակներ ենք անելու։ Նրանք միշտ մասնակցել են երաժշտական մասին, այս անգամ կփորձենք ներգրավել նաև հումորային մասում։ Իհարկե, ավելի թեթև կլինի մասնակցությունը, սակայն կարծում եմ հետաքրքիր կլինի։ Փոքրիկ մյուզիքլ եմ ուզում ներկայացնել, որի ուղղությամբ հիմա աշխատում ենք։ Կլինի նաև ինտերակտիվ հատված` հանդիսատեսի մասնակցությամբ,– ասաց Հայկն ու հավելեց, որ ընտրված դեկորները բեմում «տնական» միջավայր կստեղծեն։ –Փորձելու ենք այնպես անել, որ դահլիճն ու բեմը տան տեսքով լինեն և տպավորություն  լինի, որ մենք հյուրեր ենք ընդունել` ի դեմս հանդիսատեսի»։

life.tert.am