Aysor.am-ը գրում է. Այսօր երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Սյուզան Մարգարյանը նշում է ծննդյան 55-րդ հոբելյանը: Սիրված երգչուհու տոնական օրը սկսել է կեսգիշերից՝ ընկերների ու հարազատների շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով:
«Մեր ընտանիքում ընդունված ավանդույթ է՝ միմյանց շնորհավորում ենք հենց կեսգիշերին: Ամուսինս կեսգիշերին ծաղիկներով եկավ, ժամը 00:00-ին էլ դուստրս ու փեսաս զանգահարեցին ու շնորհավորեցին: Ճիշտն ասած՝ քաղաքում չէինք, երեկ ենք վերադարձել, այդ պատճառով ոչինչ չեմ պլանավորել այսօրվա համար: Չգիտենք՝ հստակ ինչպե՞ս, բայց անպայման կնշենք»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց հոբելյարը:
Սյուզան Մարգարյանի անձնական և ստեղծագործական ձեռքբերումները բազմաթիվ են, բայց նրա համար ամենից կարևորն ու ոգևորողն ընտանեկան ջերմությունն ու համերաշխությունն է:
«Անշուշտ, ստեղծագործական ձեռքբերումներն են պատճառը, որ դուք ինձ զանգահարել եք… Կարևորելով այդ ամենը՝ ուզում եմ պարտադիր շեշտել, որ իմ ամենամեծ ձեռքբերումն իմ ընտանիքն է: Նրանց հետ եմ և՛ երջանկանում, և՛ հանգստանում: Որքան շատանում ենք, երջանկությունս էլ է շատանում: Հավանաբար, տատիկի ամենապարզ խոսքեր ասացի, բայց այս կարգավիճակն ինձ այսօր ամենաշատն է հուզում և հաճելի է», – ժպիտով նկատեց վաստակավոր արտիստուհին:
Ամբողջությամբ՝ aysor.am