Գիտեի՞ք օդանավակայանի այս ծուղակների մասին․ Duty Free-ի խորամանկությունները
Advertisement 1000 x 90

Գիտեի՞ք օդանավակայանի այս ծուղակների մասին․ Duty Free-ի խորամանկությունները

Երևի թռիչքի ամենահաճելի պահերից մեկը Duty Free-ում գնումներ կատարելն է։ Սակայն նկատե՞լ եք, որ այնտեղ սովորաբար շատ ավելի եք ծախսում, քան նախատեսել էիք։ Հնարավոր չէ ուղղակի ոչինչ չգնել Duty Free-ից։ Սակայն հարց է առաջանում, թե արդյոք ձեզ այդքան էլ պետք է այնտեղ գնված իրերի զգալի մասը։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ չի ստացվում դիմակայել։

Նկատե՞լ եք, որ օդանավակայանում ճանապարհը մի քիչ թեքված է դեպի ձախ։ Եվ դա իզուր չէ։ Երբ թեքվում եք դեպի ձախ, ինքնաբերաբար սկսում եք նայել դեպի աջ, որտեղ էլ տեղակայված է խանութների մեծ մասը։ Այնպես որ, դեպի ձախ ուղղված ճանապարհով քայլելիս հնարավոր չէ չնկատել խանութները։

Իսկ ամենաթանկ խանութների՝ զեղչեր հայտարարող պաստառները ձեզ անտարբեր չեն թողնի հաստատ։ Հաճախ մինչև ձեր մուտքին հասնելու համար դուք «պատահաբար» հանդիպում եք մի քանի խանութի կամ ուզած, թե չուզած անցնում դրանց շարքի միջով, որը ևս զուգադիպություն չէ։

Արման Կարապետյան