![](https://blog.168.am/wp-content/uploads/2017/12/dqh14trx4ae6wh0.jpg)
Իսպանացիներ Ռաֆայել Նադալն ու Գարբինյե Մուգուրուսան Թենիսի Միջազգային ֆեդերացիայի վարկածով ճանաչվել են 2017 թվականի լավագույն թենիսիստները:
Նշենք, որ Նադալն այս տիտղոսը նվաճում է կարիերայում 3-րդ անգամ: Նադալը 2017 թվականին հաղթել է 6 մրցաշարում, այդ թվում US Open-ը և «Ռոլան Գարոսը», հասել է «Australian Open»-ի եզրափակիչ և վերադարձրել աշխարհի առաջին ռակետի կոչումը:
Մուգուրուսան հաղթել է Ուիմբլդոնը:
Իրենց պարգևները Նադալն ու Մուգուրուսան կստանան հաջորդ տարվա հունիսի 5-ին` Փարիզի Բաց առաջնության ժամանակ:
armsport.am