Ռուսական VTV լրատվականի փոխանցմամբ, Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի 6-մետրանոց արձանը, որը պատրաստվել է ռուս քանդակագործի կողմից «Ռոսնեֆտ»-ի պատվերով, ուրբաթ օրը հանդիսավոր կերպով բացվել է Չավեսի հայրենի Սաբանետե քաղաքում:
Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, «Ռոսնեֆտ»-ի նախագահ Իգոր Սեչինը և Չավեսի ավագ եղբայրը՝ Բարինասի նահանգապետ Ադանը:
«Վենեսուելայի ժողովրդի ականավոր որդուն և գերագույն հրամանատար Ուգո Չավես Ֆրիասին՝ 2016 թվականի հուլիսի 28-ին նրա ծննդյան տարեդարձի կապակցությամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ՝ «Ռոսնեֆտ» նավթային ընկերություն, նախագահ՝ Իգոր Սեչին, քանդակագործ Սերգեյ Կազանցև»,- գրված է հուշարձանի ցուցանակի վրա: