Մխիթարյանը համաձայն է տեղափոխվել «Ինտեր». Corriere dello Sport
Advertisement 1000 x 90

Մխիթարյանը համաձայն է տեղափոխվել «Ինտեր». Corriere dello Sport

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարիերան կշարունակի Միլանի «Ինտերում»: Այս մասին հայտնում են Corriere dello Sport-ը եւ  Football Italia-ն:

«Ներաձուրիները» մեծ ջանքեր են գործադրում նրան ձեռք բերելու ուղղությամբ եւ տեւական ժամանակ է, ինչ բանակցում են Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ: Մնում է միայն պարզել իտալական թիմը գնելու է ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը, թե նա տեղափոխվելու է վարձակալական հիմունքներով:

Ինչպես հայտնի է, ՀՀ հավաքականի ավագի եւ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հարաբերությունները սրված են: Թիմի վերջին 9 խաղերից 8-ում Մխիթարյանը նույնիսկ հայտավորված չի եղել, իսկ «յուրահատուկը» նշել է, որ լավ գնի դիմաց պատրաստ է հրաժարվել ցանկացած խաղացողից, եթե տվյալ խաղացողն ուզենա:

Մխիթարյանին ձեռք բերելու թեկնածուներից է նաեւ նրա նախկին թիմը: ԶԼՄ-ները չեն բացառում, որ նա վերադառնա Դորտմունդի «Բորուսիա»: