Անտուն Ջեյմս ՄակԳունանը քայլում էր փողոցով, երբ նկատեց, որ պայուսակում, որը դրված էր կայանած մեքենաներից մեկի առջևի նստարանին, գտնվում էր 450 ֆունտ ստերլինգ։ Մեքենայի պատուհանը բաց էր։
Տղամարդը սպասեց մեքենայի տիրոջը 2,5 ժամ, իսկ հետո վերցրեց գումարը և տարավ մոտակա իրավաբանական գրասենյակ, որպեսզի այն ոչ ոք չվերցնի։
Երբ մեքենայի տերը՝ Ջոն ՄակՄոնագլը գործընկերոջ հետ ետ վերադարձավ, պարզապես ապշեց։
Տղամարդը գտավ գրությունը, որում հայտնում էին, որ պայուսակը գտնվում է անվտանգ վայրում՝ մոտակա գրասենյակում։
Ավելի ուշ Ալիշան՝ Ջոնի գործընկերուհին, գտավ անտուն մարդուն և սեղմեց նրա ձեռքը այն բանի համար, որը նա արել էր։
Եվ անգամ «գրկեց» նրան, որ այդքան ժամանակ կանգնել էր անձրևի տակ և պահպանլ գումարը։
Ջոն ՄակՄոնագալը ուզում էր շնորհակալություն հայտնել այդ մարդուն իր «ֆենոմենալ» մեծահոգության համար։ Այդ պատճառով նա մի էջ էր ստեղծել GoFundMe անվանումով, որպեսզի հավաքի 5000 ֆունտ ստերլինգ այդ մարդու համար, ինչպես նաև Գլազգոյի այլ անտունների համար։
Մտահոգված մարդիկ Ջեյմսին առաջարկել էին անվճար կացարան 3 ամսով և աշխատանք։
Ահա այսպես է Ջոնը մեկնաբանել Ջեյմսի արարքը՝
«Ես շոկի մեջ էի և չէի կարողանում հավատալ, որ այդ տղամարդը գումարից ոչ մի «կոպեկ» չէր վերցրել։
Պարզապես մտածեք, նա նախընտրել է գումարը գողանալու և իր համար կացարան վարձելու փոխարեն՝ դրսում քնել։
Այս տղամարդը չունի ոչինչ, բայց միևնույն է չի գողացել գումարը, նա մտածել է ուրիշի մասին։ Դա ապացուցում է, որ աշխարհում կան բարի մարդիկ։
Նա մոտեցավ ինձ, երբ ես վերդարձա իմ մեքենայի մոտ։ Ես տվեցի նրան 40 ֆունտ ստերլինգ և ամեն ինչի համար շնորհակալություն հայտնեցի։ Ես պլանավորում եմ նրա համար կոշիկ և քնապարկ գնել։ Ես ուզում եմ օգնել այս մարդուն»։