Շախմատի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի անդամ Աննա Սարգսյանը ոսկե մեդալ է նվաճել Օլիմպիադայում:
Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում ավարտված մինչև 16 տարեկանների շախմատի Օլիմպիադայում, որում Հայաստանի պատանեկան հավաքականը գրավեց 4-րդ հորիզոնականը: Սահմանված էին նաև անհատական մրցանակներ խաղատախտակների վրա ցույց տված արդյունքների համար:
Աննա Սարգսյանը, 4 հնարավորից վաստակելով 4 միավոր, ցույց տվեց լավագույն արդյունքը պահեստային խաղատախտակի վրա և արժանացավ ոսկե մեդալի:
Շանթ Սարգսյանը երկրորդ խաղատախտակի վրա արժանացավ արծաթե մեդալի՝ 9 հնարավորից վաստակելով 6.5 միավոր: