Ի տարբերություն նախորդ նախագահների ներկայացրած ազգային անվտանգության ռազմավարությունների՝ Թրամփի՝ 68 էջանոց նոր դոկտրինը հատկապես առանձնանում է իր պրակտիկ բնույթով: Առանձացված են 4 սկզբունքներ. իսլամական ահաբեկչության դեմ պայքար ու միգրացիոն հոսքերի վերահսկողություն, էներգետիկ անվտանգություն, բանակի լիակատար արդիականացում ու աշխարհում Ամերիկայի ազդեցության ընդլայնում:
ԱՄՆ ազգային անվտանգության հիմնական սպառնալիքների շարքն ընթերցելիս հատկապես պետք է կանգնել այստեղ. «ռեվիզիոնիստական պետությունները՝ Ռուսաստանի և Չինաստանի օրինակով, սպառնում են ամերիկյան արժեքներին»։ Այդ բնորոշումը ռազմավարության մեջ Հայաստանի համար, թերևս, ամենաառանցքային ուշադրության արժանի հանգամանքներից է, որը եթե ոչ ուղղակիորեն, այնուամենայնիվ, ազդելու է մեզ վրա: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ զրուցել ենք 2018 թվականի աշխարհաքաղաքական պատկերի մասին: