![](https://blog.168.am/wp-content/uploads/2017/12/serena_williams_australian_open_2017_women_xknnfvfri2fx.jpg)
Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը պատրաստ է վերադառնալ:
36-ամյա թենիսիստուհին կմասնակցի Աբու-Դաբիում անցկացվող ցուցադրական մրցաշարին, որը տեղի կունենա դեկտեմբերի 30-ին: Ամերիկացու մրցակցի անունը դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ հղիության պատճառով Ուիլյամսը կորտ դուրս չի եկել 2017 թվականի հունվարից, իսկ կարիերան ժամանակավորպես դադարեցնելու մասին որոշումը կայացրել էր ապրիլին:
Սեպտեմբերի 1-ին ծնվել է նրա և Reddit կայքի հիմնադիր-ղեկավար Ալեքսիս Օհանյանի դուստրը, ում անվանել են Ալեքսիս Օլիմպիա: