Մինչև վերջերս Վիտալինա Ցիմբալյումկ-Ռոմանովսկայայի աջ ձեռք համարվող Էլինա Մազուրը բացահայտել է իրենց գաղտնիքը, համաձայն որի ժողովրդական արտիստը պիտի մնար առանց գրոշի: Մազուրը խոստովանել է, որ հորինել էր կորած կտակի մասին պատմությունը Վիտալինայի ցանկությամբ, այնինչ փաստաթղթերը միշտ իր մոտ են եղել:
Դեռ հոկտեմբերին Վիտալինան նկարահանել էր «սիրողական տեսանյութ», որտեղ պատմում էր, որ իր բնակարանից անհայտ պայմաններում անհետացել են փաստաթղթերն ու ամուսնու կտակը:
Այսպես, թե այնպես Ջիգարխանյանն իր կտակով ամեն ինչ թողել էր Վիտալինային: Բացի դա, օրենքով էլ շատ բան նրան է պատկանում: Այսօրվա դրությամբ Վիտալինայի անունով կտակը չեղյալ է հայտարարվել:
Մազուրը հայտարարում է, որ ինքն անօրինական որևէ քայլ չի արել, դրա համար հանգիստ է, բայց նորից մնալ Վիտալինայի համագործակիցը, չի պատրաստվում:
«Հասկացա, որ այլևս չեմ կարող լռել, որովհետև կարծում եմ, որ անարդար եմ եղել Արմեն Բորիսովիչի հանդեպ. Վիտալինան ինձ վարձել էր, որպեսզի ես դա անեմ՝ նՆրա համար գումարներ կորզեի: Իմ շնորհիվ Վիտալինան հիմա ավելի հարուստ է, քան այն ժամանակ: Ամբողջ պատմությունը նրա համար էր, որ ամուսնու ամբողջ ունեցվածքը մնա նրան»,- խոստովանել է կինը «Նոր ռուսական սենսացիաներ» հաղորդման շրջանակում:
Նրա համար վիրավորական էր, որ Վիտալինան վիրավորել է իրեն ու միայնակ թողել ստեղծված իրավիճակում։ Երբ Մազուրը հասկացավ, որ հիվանդ ծեր մարդը փողոցում է հայտնվում, ապա Ջիգարխանյանի կողմն անցավ։ Ավելին՝ նա պատրաստ է օգնության ձեռք մեկնել դերասանի ընկերոջը՝ Արթուր Սողոմոնյանին, որին նախկինում մեղադրում էր չարագործության մեջ։
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Նոր տարվա նախօրեին դաշնային ալիքներից մեկում Ջիգարխանյանի ու Վիտալինայի հանդիպումն է կայանալու, ու նրանք հաշտվելու են։ Զույգի շրջապատում այս տեղեկությունը ժխտում են։