Լուսինե Թովմասյանի, Լուիզա Ներսիսյանի, Լիլիթ Մարգարյանի և այլ հայտնիների զավակները kids fashion day ցուցադրությանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լուսինե Թովմասյանի, Լուիզա Ներսիսյանի, Լիլիթ Մարգարյանի և այլ հայտնիների զավակները kids fashion day ցուցադրությանը

Արդեն 2-րդ անգամ Երևանում անցկացվեց KIDS FASHION DAY  ցուցադրությունը՝ այս անգամ նախատոնական՝ Christmas mood խորագրով ,որի շրջանակում ներկայացվեցին քաղաքի լավագույն բրենդային խանութ-սրահների տոնական, ինչպես նաև ձմեռային լուքերը ` հնարավորություն ընձեռելով ծնողներին մինչ տոները  շահավետ ընտրություն կատարել:

Փոքրիկ մոդելները ներկայացնում էին Mommy, MegaSport, Stilnyashka, I am special, Gap, TAP A Loil, MonSoon, F&F, SerGant Major ,Choupette, Tetta Kids բրենդները: Նախագծի շրջանակներում նրանք անցել էին դեֆիլեի դասընթացներ պրոֆեսիոնալ մոդել Նարե Զաքարյանի մոտ՝ Cataleya Wellness Club-ում: Մասնակից մոդելներից էին  Լուսինե Թովմասյանի, Իրինա Թովմասյանի, Լիլիթ Մարգարյանի, Լուիզա Ներսիսյանի և երգչուհի Նելիի երեխաները։

Քանի որ ցուցադրությունը նախատոնական էր հյուրերին  սպասվում էր  անակնկալ: Նախապես բաժանված կտրոններով անցկացվող  վիճակահանությամբ  նրանցից մեկը շահեց ANRIVA տուրօպերատորի կողմից սահմանված մրցանակ՝  հին Նոր տարին Եգիպտոսի լավագույն հյուրանոցներից մեկում ացկացնելու հնարավորություն 2 անձի համար: Երեխաները ևս սպասվում էր անակնկալ՝ «ՄՈՒԼՏԵՐԻ ԱՇԽԱՐՀ» մանկական սրճարանից և  ANNA MARIE զարդերի բրենդից: Առանց նվեր չմնացին նաև մայրիկները , ովքեր նվեր-քարտեր ստացան  «ArmMod» fashion and image studio-ի կողմից:

Նախագծի կազմակերպիչներն են՝ Ռուբինա Գրիգորյանը և Կարմեն Ղազարյանը:

karevor.info