Ծնվել է «Հարրի Փոթեր»-ի առաջնեկը
Advertisement 1000 x 90

Ծնվել է «Հարրի Փոթեր»-ի առաջնեկը

Ծնվել է հոլիվուդյան դերասան Դենիել Ռեդքլինի առաջին երեխան։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Հարրի Փոթերի դերակատարն ու նրա ընկերուհի Էրին Դարքը վերջերս երեխա են ունեցել։ Երեխայի սեռը դեռ պարզված չէ։

«Հարի Փոթերի» 33-ամյա աստղին, ով ավելի քան մեկ տասնամյակ հարաբերությունների մեջ է 38-ամյա ամերիկացի դերասանուհու հետ, նկատել են Նյու Յորքում մանկասայլակով զբոսնելիս։

Զույգը ծանոթացել է 2012 թվականին, երբ միասին աշխատում էին «Սպանիր սիրելիներիդ» դրամայի վրա:

Մարտ ամսին աստղի ներկայացուցիչը հաստատել էր, որ զույգը սպասում է առաջնեկի ծնունդին:

news.am