Երևանում երիտասարդն ինքնասպանություն է գործել:
Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Նա ասաց, որ ոստիկանությունը դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15:45-ին, շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացել, որ Երևանի Այգեստան փողոցի տներից մեկում կախված տղամարդ կա:
«Պարզվել է, որ նշված վայրում 27-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել տանը՝ աստիճանների ճաղավանդակներից պարանով կախվելու միջոցով»,- ասաց Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: